Կրեմլը հուսով է, որ ՀՀ-ում հնարավոր կլինի քաղաքական փոխըմբռնման հասնել

Կրեմլը հուսով է, որ ՀՀ-ում հնարավոր կլինի քաղաքական փոխըմբռնման հասնել

PanARMENIAN.Net - Կրեմլում հուսով են, որ ՀՀ-ում հնարավոր կլինի քաղաքական կոնսենսուսի հասնել և հետևելու են մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով ապրիլի 26-ին ՀՀ որոշ պաշտոնյաների այցելությանը Մոսկվա՝ Պեսկովն ասել է. «Գիտեք, որ բանակցություններ են ընթացել գերատեսչությունների գծով, եղել է նաև հեռախոսազրույց: Հիմնականում այդ շփումները կենտրոնացած են եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության շուրջ: Կարգավորման, որն, անշուշտ, պետք է սահմանադրական շրջանակներում լինի, որպեսզի հնարավոր լինի կոնսենսուս գտնել բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Ուստի հիմա սպասում ենք և հետևելու ենք մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին»,-ասել է Պեսկովը:

Նա հայտարարել է նաև, որ ոչ մի տեղեկություն չունի այն մասին, թե Մոսկվայից Երևան բարձրաստիճան պաշտոնյայի այց է եղել՝ պատասխանելով այդ մասին հարցին:

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 1-ին քննարկելու է երկրի նոր վարչապետի ընտրության հարցը: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ իրեն ընտրեն վարչապետի պաշտոնում՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում զանգվածային ակցիաները Երևանում և մարզերում կշարունակվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---