Արմեն Սարգսյան. Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է ՀՀ-ի «հիմնարար շահերից» (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է Հայաստանի «արմատական շահերից»: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ բելառուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում: Հարցազրույցը ցուցադրվել է «Բելառուս 1» հեռուստաալիքով»։ «Եվրասիական տարածքը մեզ համար բարեկամական տարածք է: Անդամ երկրները բացառապես բարեկամ, եղբայրական երկրներ են: Սա ոչ միայն միություն է, այլև մեծ շուկա Հայաստանի համար», - ասել է նա: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը «Եվրասիական միությանը խարսխված է հիմնարար շահերի վրա, և ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ստիպում է»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, թեև իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |