Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ծխող տղամարդու պատճառով

Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ծխող տղամարդու պատճառով

PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ ծխող տղամարդու պատճառով։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Չվերթն իրականացվում է ռուսական «Պոբեդա» ավիափոխադրողի կողմից 2016-ի դեկտեմբերից:

«Մինվոդիի օդանավակայանի ոստիկանության բաժնի աշխատակիցները Մոսկվա-Գյումրի չվերթի ծխող տղամարդու (1974 թ) վերաբերյալ վարչական արձանագրություն են կազմել»,-ասել է Վոլկը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Վոլկի, հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը դիմել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին, քանի որ ուղևորներից մեկը ծխել է թռիչքի ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---