Շարմազանով. «Համոզվեցի, որ Փաշինյանը վարչապետ չի կարող լինել»

Շարմազանով. «Համոզվեցի, որ Փաշինյանը վարչապետ չի կարող լինել»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամների հետ և հնչեցրած դիրքորոշումները համոզիչ չեն եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար:

«Քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել», - ասել է Շարմազանովը լրագրողներին ԱԺ հատուկ նիստի մեկնարկից առաջ:

ՀՀԿ խոսնակը հավելել է նաև, որ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը հայտնել է, որ ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի:

Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականի Գործկոմի նիստում որոշվել է տապալել վարչապետի ընտրությունը։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---