ԵՄ-ն կոչ է անում Երևանում իրադարձությունների կողմերին խուսափել առճակատումից

ԵՄ-ն կոչ է անում Երևանում իրադարձությունների կողմերին խուսափել առճակատումից

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից:

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:

«Ծայրաստիճան կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահապաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում »,-ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ «այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»,-ասվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարության մեջ:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---