«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը![]() 3 մայիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով ԵԼՔ-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», - ասել է Զոհրաբյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա ընդգծել է, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ, մինչդեռ հույս է հայտնել, որ ՀՀԿ մայիսի 2-ի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին։ Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |