Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը՝ ՌԴ ԶԼՄ-ներում ամենահիշատակվող անձանց 10-յակում

Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը՝ ՌԴ ԶԼՄ-ներում ամենահիշատակվող անձանց 10-յակում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնից հրաժարական տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնվել են ռուսական ԶԼՄ-ներում ամենահիշատակվող անձանց առաջին 10-յակում:

Ըստ ապրիլյան վարկանիշի, որը կազմել է «Նորությունների համալիր վերլուծության համակարգը», Սերժ Սարգսյանը 7-րդ հորիզոնականում է 34.323 հիշատակումով, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 9-րդ հորիզոնականում 26.056 հիշատակումով, հայտնում է Interfax.ru-ն:

Ապրիլի տվյալներով, առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է 192.451 հիշատակումով:

10-յակում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը, գործարար Օլեգ Դերիպասկան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---