Զովունիում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Զովունիում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Մայիսի 5-ին ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---