Արամ Ա-ն՝ Փաշինյանին. Ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և ծանր պարտականություն

Արամ Ա-ն՝ Փաշինյանին. Ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և ծանր պարտականություն

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի:

«Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը և Հայրենիքում արդարություն հաստատելու Ձեր խոստմանը: Գնահատեցինք Ձեզ, երբ ժողովրդին հեռու պահեցին բռնարարքներից ու արյունահեղությունից և սիրո ու համախոհության ոգին դարձրեցիք ժողովրդական շարժման մղիչ ուժը»,-ասվում է կաթողիկոսի ուղերձում:

Ուղերձում ասվում է նաև, որ ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն:

«Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի ժողովրդի, Արցախի և հայ ազգի գերագույն շահն ու ձգտումները քաղաքական նկատառաումներից վեր դասեք և մեկ հայրենիք ու մեկ ազգ սկզբունքը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տա»,-ասվում է ուղերձում:

Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա կառավարությանը՝ նշելով, որ միշտ գործուն մասնակիցն է լինելու հայրենաշինության առաքելությանը։

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---