Գերմանիան այսուհետ ճանաչում է ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ատեստատները

Գերմանիան այսուհետ ճանաչում է ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ատեստատները

PanARMENIAN.Net - Գերմանիայում հաստատվել և ուժի մեջ է մտել ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության ատեստատների գնահատման և ճանաչելու մասին որոշումը: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

ՀՀ «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը ներկայացրել էր Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի մասնագիտական խորհուրդը:

Որոշման համաձայն 2018-ից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն անմիջապես կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։

Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված /համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով/։

Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---