Փաշինյանը կմասնակցի ԵՏՄ մայիսի 14-ի գագաթնաժողովին 8 մայիսի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին: Նա հավելել է, որ հուսով է, որ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: «Հուսով եմ, որ երկկողմ հանդիպում տեղի կունենա, իսկ ԵՏՄ գագաթնաժողովին անպայման եմ մասնակցելու»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակներում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |