Իսրայելում կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելում կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է ստորագրի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին 2016թ. համաձայնագիրը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որն «ահաբեկչական պետություն» է անվանել Իսրայելը:

Իսրայելցի պաշտոնյան նաև կոչ է արել պաշտոնապես ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ թուրքական քաղաքականության դեմ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել, գրում է The Times of Israel-ը:

«Ես դիմել եմ Քնեսեթին՝ խնդրելով պաշտոնապեդ ճամաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Բեննեթը:

Բեննեթը նաև ասել է, որ «Էրդողանը ոտքից գլուխ ներծծված է «Համասի» ահաբեկչությամբ:

Գազայի հատվածում իրադարձությունների ֆոնին, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումներում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, դիվանագիտական սկանդալ է բռնկվել երկու երկրների միջև:Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը:Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները նմանատիպ առաջարկ էին արել Անկարայում Իսրայելի դեսպանին: Ի պատասխան Իսրայելի ԱԳՆ-ն պահանջել էր, որ Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսը հեռանա երկրից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---