Ցուցարարին ծեծած ոստիկանների քրգործը վարույթ է ընդունվել

Ցուցարարին ծեծած ոստիկանների քրգործը վարույթ է ընդունվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանի՝ Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվելիս ոստիկանների կողմից ծեծվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Ապրիլի 27-ին մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն դիմած Հովհաննիսյանը հայտարարել է, որ բերման ենթարկվելու ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Նա հայտնել է նաև, որ իրեն բերման ենթարկած ոստիկաններից մեկն իր ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է 52.000 դրամ արժողությամբ երկու էլեկտրոնային կրիչ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Նույն հոդվածի հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել, ինչպես նաև վարույթ է ընդունվել 50-ից ավելի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործ` ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած հավաքների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների հաղորդումների հիման վրա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---