ԵԱՏՄ - Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիր է կքնվել![]() 17 մայիսի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առևտրատնտեսական համաձայնագիր է կնքվել ԵԱՏՄ -ի Չինաստանի միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկվե են ՀՀ-Չինաստան երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ «Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», - նշել է Ավինյանը: Ավելի վաղ, կնքվել էր ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը:ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվել Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |