ԿԲ նախագահ. 2014-ից վարկերի տոկոսադրույքները նվազել են 4%-ով

ԿԲ նախագահ. 2014-ից վարկերի տոկոսադրույքները նվազել են 4%-ով

PanARMENIAN.Net - 2014-ից մինչ օրս վարկերի տոկոսադրույքները նվազել են 4%-ով: Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (Գնաճի հաղորդում) ներկայացման ժամանակ

«2014 թվականից մինչև այսօր վարկերի տոկոսադրույքներն իջել են 4 տոկոսային կետով, դրամային վարկերի դեպքում 3,6 տոկոս, իսկ արտարժույթայինի դեպքում՝ 4,5 տոկոս։ Ավանդերի մասով կրճատվել է նաև տոկոսային մարժան, տոկոսային մարժան այս պահին կազմում է դրամայինի դեպքում 1,9, արտարժույթի դեպքում 2 տոկոս»,-ասել է Ջավադյանը, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դա չի արվել 4-5 տարի առաջ՝ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ մինչ տոկոսադրույքներն իջեցնելը 2 մեծ ճգնաժամ է եղել, 2008-ին և 2014-ին. «Ճգնաժամային հետևանքները հաղթահարելու համար խիստ դրամավարկային քաղաքականությամբ ենք գնացել՝ դրանից հետո փորձելով թուլացնել պայմանները, որն արել ենք շատ հարթ ու գնաճային ռիսկերը հաշվի առնելով»։

Ավելի վաղ Արթուր Ջավադյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու և դա որոշակի ազդեցություն կունենա նաև ՀՀ տնտեսության վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---