Ռումինական TAROM-ը Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի

Ռումինական TAROM-ը Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Ռումինիայի պետական TAROM ավիաընկերությունը 2018 թվականին մտադիր է երկրի մայրաքաղաք Բուխարեստից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան, Թբիլիսի և Օդեսա քաղաքներ: Այս մասին գրում է Routes Online կայքը:

Նշվում է, որ ընկերությունն իր մտադրության մասին հայտարարել է մայիսին: Այն SkyTeam միջազգային դաշինքի անդամ է:

1996 թվականի մարտի 25-ին Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---