«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» RISE Management Trainee նախագծի մեկնարկը տրվել է

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» RISE Management Trainee նախագծի մեկնարկը տրվել է

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է RISE Management Trainee ծրագիրը, որը միտված է տաղանդավոր շրջանավարտներին օգնելու սկսել իրենց աշխատանքային կարիերան, բացահայտել մասնագիտական ներուժն ու համալրել նոր սերնդի առաջնորդների շարքերը:

Lրիվ դրույքաչափով աշխատանք ապահովող այս երկամյա նախագիծը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աստիճանաբար ծանոթանալ արագ սպառման ապրանքների շուկայում աշխատանքին, վերապատրաստվել ոլորտի լավագույն մասնագետների մոտ, մասնակցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» իրականացրած կարևոր ու ազդեցիկ ծրագրերին կամ ղեկավարել դրանք և շատ ավելին:

«Մշտապես փնտրում ենք տաղանդավոր շրջանավարտների, որոնք հանդես են գալիս թարմ գաղափարներով և արագ զարգանալով՝ ձևավորում ընկերության գործունեությունը: Մեր RISE նախագիծը մեծ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնագետներին բացառիկ հնարավորություն է տալիս, նույնիսկ առանց աշխատանքային փորձի, վճարովի աշխատանքի անցնել, ներգրավվել ազդեցիկ ծրագրերում, կարճ ժամանակում զարգացնել առաջնորդի իրենց հմտություններն ու երկու տարվա ընթացքում փորձառու մասնագետ դառնալ», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Ծրագրին կարող են դիմել աշխատանքային փորձ չունեցող կամ մինչև երկու տարի աշխատանքային փորձով, անգլերեն լեզվին վարժ տիրապետող, սովորելու հակում ունեցող և արտերկրում աշխատելուն պատրաստ ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ և մագիստրատուրայի կրթական ծրագրերի մասնակիցներ:

Ցանկացողները կարող են մինչև հուլիսի 1-ը դիմել իրենց նախընտրած բաժին՝ լրացնելով առցանց հայտը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը՝ աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խ ոշորագույն ընկերություններից մեկի՝ հայտնի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերության մասնաճյուղը, Հայաստանում գործունեություն է ծավալում 1996 թվականից: Ընկերությունը Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» միակ լիազորված շշալցնողն է:

Ավելի քան 350 մասնագետից բաղկացած թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում և ընկերության հաջողակ գործունեության գրավականն է:

Բիզնես գործունեությանը զուգահեռ հայ հասարակության պատասխանատու անդամ լինելով` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը նախաձեռնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Երիտասարդության զարգացումը, ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև համայնքների զարգացումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---