Հերքում. Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք չի սպասարկի

Հերքում. Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք չի սպասարկի

PanARMENIAN.Net - Վրաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի արագընթաց էլեկտրագնացք, չի համապատասխանում իրականությանը: GeorgianReport.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը:

«Ամեն տարվա հունիսի 15-ից իր աշխատանքն է սկսում Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկող №202/201 «Արմենիա» ֆիրմային գնացքը: Նոր արագընթաց գնացք չի լինելու այդ երթուղում: Պաշտոնական հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին»,— պարզաբանել է Ալոյանը՝ անդրադառնալով «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությանը:

Ալոյանը հայտնել է նաև, որ մինչև հունիսի 15-ը աշխատում է գնացք մինչև Թբիլիսի, իսկ հանգստյան շրջանի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ն աշխատելու է մինչև Բաթումի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---