Գործադիրը կքննարկի «Ալեքս Տեքստիլին» մաքսատուրքից ազատելու որոշման փոփոխումը

Գործադիրը կքննարկի «Ալեքս Տեքստիլին» մաքսատուրքից ազատելու որոշման փոփոխումը

PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 1-ի նիստում քննարկվելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը:

Կառավարության ապրիլի 5-ի նիստում նախորդ գործադիրը բավարարել էր ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 706,3 մլն դրամ էր գնահատվել։

Որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծի համաձայն, հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ (ազատ տնտեսական գոտու ապրանքների անվանացանկ) ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ:

Նշվում է, որ որոշման նպատակն է ապահովել «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում սահմանված արտոնության կիրառումը ամբողջ ծավալով:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---