Առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկելու ԱԱԾ

Առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկելու ԱԱԾ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն նախարարությունում որոշ չարաշահումների հետ կապված:

PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչ ընթացքում են գտնվում «Առողջ ապագա» ՍՊԸ-ին և «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին նախարարության կողմից առանձնակի խոշոր հատկացումների ուսումնասիրությունը նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը պատասխանեց, որ այստեղ եղել են ֆինանսական չարաշահումներ, և կատարվում են ուսումնասիրություններ, սակայն իրավապահ մարմիններին դեռևս գրություններ չեն ուղարկվել:

Նա հավելեց նաև, որ ուսումնասիրությունների ավարտից անմիջապես հետո արդյունքերը հայտնի կդառնան հանրությանը:

Ավելի վաղ, ՀՀ նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոլորտի ռազմավարական ծրագրերը «տապալած և չարաշահումներ իրականացրած անձանց անուններ է տալու» և կոնկրետ դեպքերով գրություններ է ուղարկելու ԱԱԾ:

Նա հրապարակել էր նաև նախարարության՝ նախկինում արված հատկացումների ցանկը, համաձայն որի, 143 մլն դրամ է հատկացվել մասնավոր՝ «Գանձաղբյուր» և 273 մլն դրամ՝ «Առողջ ապագա» ընկերություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---