Երեւանում անկարգությունների պատճառով զոհվածների թիվը հասել է 10-ի

PanARMENIAN.Net - Երեւանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացել է 29-ամյա Սամվել Հարությունյանը, որ վիրավորվել էր մարտի 1-2 զանգվածային անկարգությունների ժամանակ: Ինչպես հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Սամվել Հարությունյանը տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղի վնասվածքով: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն փրկել նրան չհաջողվեց: Այդպիսով, Երեւանում անկարգությունների պատճառով զոհվածների թիվը հասել է 10-ի:



Ընդհանուր առմամբ Երեւանի հիվանդանոցներում ընդհանուր առմամբ մնում են եւս երեք վիրավորներ:



Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին վախճանվեց անկարգությունների ժամանակ վիրավորված Հայաստանի ներքին զորքերի 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի լույս 2-ի գիշերը տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ հրազենի վնասվածքով եւ բեկորային կոտրվածքներով: Վիրահատության ժամանակ պարզվել էր նաեւ, որ վնասված էր նաեւ Տիգրան Աբգարյանի ողնուղեղը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---