Սուրենավանի մոտ 2 սահմանախախտ է ձերբակալվել

Սուրենավանի մոտ 2 սահմանախախտ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում, ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են 2 անհայտ անձի, որոնք ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը։

Պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ ջոկատը սեղմ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է սահմանախախտներին: Նրանք օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---