Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են

Ստեփանակերտում բողոքի գործողությունները դադարեցվում են

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է արցախցիների այդ որոշմանը: «Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպարտ քաղաքացիներ»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել Ստեփանակերտում ուժայինների ու քաղաքացիականների մասնակցությամբ ծեծկռտուքի հետքերով բողոքի ակցիաներ կազմակերպող ցուցարարներին դադարեցնել ակցիաներն ու թույլ տալ Արցախի իշխանությանն ի կատար ածել եղած պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունիսի 2-ից բողոքի ցույցեր են սկսվել Ստեփանակերտում:Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---