«Ղարաբաղ Տելեկոմի» նոր՝ իջեցված սակագները հաստատվել են

«Ղարաբաղ Տելեկոմի» նոր՝ իջեցված սակագները հաստատվել են

PanARMENIAN.Net - Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստում հաստատվել են 2018-ի սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ շարունակելու են սակագների իջեցումը՝ հավասարակշռելով եկամուտներն ու ծախսերը:

«Կհայտարարենք նաև նոր փաթեթների մասին, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին խնայել իրենց տնտեսական հեռահաղորդակցության բյուջեն 20-90%-ով»,- ասել է Օդաբաշյանը:

Հետվճարային բաժանորդների համար զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային և անշարժ ցանց, դեպի ՀՀ բջջային ցանցեր, դեպի ՀՀ անշարժ ցանցեր կնվազեն 15%-ով: Կանխավճարային բաժանորդների դեպքում զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային և անշարժ ցանցեր, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր և դեպի ՀՀ անշարժ ցանցեր ևս կնվազեն 15%-ով: 50%-ով հետվճարային քարտերի ամսավճարի իջեցում կլինի:

«Ռոումինգի հարցը ևս քննարկվում է, սակայն այն կախված չէ միայն մեզանից: Հայաստանում կա 3 օպերատոր, որոնց հետ արդեն իսկ գործակցում ենք: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ պետք է կարողանանք հայտարարել ռոումինգի նոր սակագնային քաղաքականության մասին: Այսօրվա 3-րդ սերնդի համացանցը, որ ունի 50 ՄԳ արագություն, հզորանալու է՝ դառնալով 500 ՄԳ: Մեր երրորդ ցանցի 20 կայանների թիվը առաջիկա 18 ամիսների ընթացքում 10 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ կավելանա 40-ով»,- նշել է Օդաբաշյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---