ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնում, այդ թվում Մանվել Գրիգորյանի առանձնատանը16 հունիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնի մի քանի վայրերում, ըստ որոշ տեղեկությունների, նաև քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի մոտ, որն առավելապես հայտնի է որպես Դոն Պիպո: Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը՝ նա գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |