ՊՆ փոխգնդապետը շորթմամբ խոշոր չափի կաշառք է ստացել. Մեղադրանք է առաջադրվել19 հունիսի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը 2016- 2018թթ. ընթացքում կաշառքի շորթմամբ անհատ ձեռնարկատիրոջ օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար ստացել է գումար: Մասնավորապես՝ պարզվել է, որ փոխգնդապետը 2016թ. ամռան ամիսներին զորամասի տարածքում գործող ՓԲԸ-ի խանութ-թեյարանում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ գումար՝ որպես կաշառք, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո փոխգնդապետը սպառնացել է վերադաս հրամանատարության միջոցով դադարեցնել խանութ-թեյարանի գործունեությունը և արգելել նրա մուտքը զորամաս, որի պատճառով 2016թ. սեպտեմբերի 1-ից 30-ը խանութ-թեյարանի գործունեությունը կասեցվել է: Անհատ ձեռնարկատերը խանութ-թեյարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար պարտադրված համաձայնության է եկել փոխգնդապետի հետ և 2016թ. հոկտեմբերից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս ինչպես բանկային փոխանցման միջոցով, այնպես էլ առձեռն գումար է փոխանցել զորամասի հրամանատարին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Փոխգնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին |