Անապահովների համար էլէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի![]() 20 հունիսի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կՎտժ դիմաց 10 դրամի չափով։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխհատուցումը կտրամադրվի ամսական մինչև 250 կՎտժ սպառած հոսանքի համար: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30%-ը: 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ու ՀԵՑ-ի՝ «Տաշիր» խմբին անցնելուց հետո ընկերությունն ու կառավարությունը մոտ 1 տարի փոխհատուցել են մինչև 250 կՎտժ սպառողներին՝ ավելացված սակագնի չափով: Կարդացեք նաև․ Անապահով ընտանիքների համար գազը 20 դրամով կէժանանա ![]() ![]() 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |