Փաշինյան. Վերջին տարիների համար հրադադարի խախտումն աննխադեպ ցածր է![]() 26 հունիսի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձել է առաջնագծի իրավիճակին: Նա ասել է, որ վերջին տարիների համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աննխադեպ ցածր մակարդակ է գրանցվել: «Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ վիճակագրական տվյալների, առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել, ընդհուպ մինչև 2000-ականների սկզբի մակարդակի», - ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ առաջնագծում ադրբեջանկան զորքերի կուտակումներ կան, որոնք «երբեմն ավելանում են, երբեմն նվազում են»: «Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն է առաջացել: Վարչապետ ընտրվելուց հետո ԶՈւ-ին առաջին հրանահանգս եղել է զգոնությունը ոչ մի վայրկյան չկորցնելը: Ես չեմ կարող ասել, սակայն, որ ունենք աննախադեպ իրավիճակ, սա մեզ համար սովորական և ծանոթ իրավիճակ է երկար տարիներ», - ասել է Փաշինյանը: Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ Փաշինյանն ասել է, թե ՀՀ-ն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նման զարգացումների: Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակումներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |