Պետերբուրգցի բժիշկները հիվանդների են ընդունել Երևանի բուժհաստատություններում26 հունիսի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-28-ն անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ և փորձի փոխանակման նպատակով հանդիպում երևանցի գործընկերների հետ: Հյուրերի թվում են մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ամբուլատոր պոլիկլինիկական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկական վիրաբույժ և պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ: Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի մասնագետները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, հիվանդների բուժման մեթոդներին և ընթացքին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ: Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և նվճար խորհրդատվություն տրամադրել: Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ Երևանի և Պետերբուրգի բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |