Բաբայան. Արցախը հետևում է Արդբեջանի զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման 2 հուլիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախը հետևում է Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը: «Արցախում շատ հանգիստ տրամադրություն է, իհարկե, բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և սա բնական է, որովհետև նույնիսկ, եթե բարեկամական հարևան երկրներում է զորավարժություն լինում, մյուս երկրների զինված ուժերը բերվում են պատրաստության այդ աստիճանին: Սա ընթացակարգ է: Առավել ևս, երբ մենք ունենք հակառակորդ, որը չի էլ թաքցնում իր նպատակաները», - ասել է Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ, իհարկե, բանակը պետք է միշտ հզոր լինի, սակայն, նմանատիպ մարտահրավերներին արձագանքելը միայն Զինված ուժերի խնդիրը չէ: «Ճակատից բացի պետք է նաև ամուր թիկունք: Իսկ ամուր թիկունքը` միասնականությունն է»,- ամփոփել է Բաբայանը: Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն տարբեր տեսակի զորքերի, հատուկ նշանակության ուժերի, բանակի տարբեր միավորումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: Ընթերցեք նաև. ՀՀ ԶՈւ-ն թույլ չի տվել հակառակորդին ամրապնդել դիրքերը Նախիջևանի ուղղությամբ. Կա 1 վիրավոր (վիդեո) Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |