«Այբի» սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմի» գրասենյակում

«Այբի» սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմի» գրասենյակում

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին «Ռոստելեկոմի» թիմը մասնակցել է «Այբ» դպրոցի կազմակերպած՝ «Սովորում ենք աշխատելով» (Ayb Internship Fair) միջոցառմանը՝ նվիրված դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու ընկերությունների գործունեության մասին իրազեկմանը։ Միջոցառման մեկնարկին մասնակից ընկերությունների մասնագետների կողմից քննարկում-դասընթացներ են անցկացվեցել երեխաներին հետաքրքրող թեմաների շուրջ։

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության մասնագետի հետ երեխաները ծանոթացել են հասարակական վայրերում ինտերնետից օգտվելիս առկա հնարավորություններին ու վտանգներին, որոնց մասին անգամ շատերը պատկերացում չունեին։ Երեխաների խոսքով՝ իրենք անգամ չէին էլ պատկերացնում, թե կազմակերպված հանդիպումը որքան կարևոր է լինելու իրենց համար և որքան գործնական տեղեկատվություն ու հմտություններ են ստանալու։

Միջոցառման մասնակից կառույցների թվում էին տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան), Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն, Habitat Armenia-ն, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնը, Menu.am-ը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Զանգակ հրատարակչությունը, այլ ընկերություններ։

Դասընթացների ավարտին երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու բոլոր հրավիրված կառույցների ներկայացուցիչների հետ, զրուցելու առավել հետաքրքրող հարցերի շուրջ և ամենակարևորը՝ թողնելու իրենց ռեզյումեները ընկերություններում առաջիկա արձակուրդների ընթացքում աշխատանքային պրակտիկա անցնելու նպատակով։

«Ռոստելեկոմի» հայաստանյան գրասենյակում պրակտիկա կանցնեն ընտրական փուլն անցած երեխաները, ովքեր կծանոթանան ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին ու գործառույթներին։

«Ռոստելեկոմի» կողմից հաճախ են իրականացվում երիտասարդական ամենատարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են ուսանողների և դպրոցահասակների շրջանում կորպորատիվ մշակույթի, համացանցից օգտվելու և այլ կարևոր հարցերի շուրջ տեղեկատվության տարածմանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ ի նպաստ ապագա բանիմաց մասնագետների ձևավորման ու կայացման։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---