Գլխավոր դատախազն առաջարկել է չներել իրավապահների հետ հանցավոր գործարքներով տուգանքները չվճարած տաքսիներին

Գլխավոր դատախազն առաջարկել է չներել իրավապահների հետ հանցավոր գործարքներով տուգանքները չվճարած տաքսիներին

PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 4-ի նիստում ընդունվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում իրականացնելու որոշման նախագիծը: ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանն առաջակել է տուգանքների համաներման բացառություններ սահմանել ոչ միան վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի որոշակի հոդվածների, այլ նաև տուգանվող սուբյեկտների մասով:

Ըստ Դավթյանի, մի շարք տաքսի ծառայություններ հանցավոր պայմանավորվածություններով մոտ 1 մլրդ դրամի վնաս են պատճառել պետությանը:

«Մի շարք տաքսի ծառայություններ իրենց ավտոմեքենաները գրանցել են գույք չունեցող անձանց անունով, և միլիոնավոր դրամների հասնող վարչական տուգանքներ են գրանցվել վերջիններիս անուններով. բնականաբար չեն վճարվել այդ տուգանքները, և սնանկության ու այլ վարույթներ են իրականացվել: Տաքսի ծառայությունները դա իրականացրել են հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց մեջ ներգրավված կարող են լինել ոստիկանությունից և ԴԱՀԿ-ի աշխատակիցներ», - ասել է գխավոր դատախազը՝ հավելելով, որ քրեական գործեր են հարուցվել, և վնասի վերականգնման համար նաև այս սուբյետների վրա տարածվող համաներումը կարող է խոչընդոտ դառնալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «սա արդարացի շեշտադրում է»:

«Եթե այդ՝ պետությանը հանցավոր գործունեության արդյունքում վնաս է պատճառվել, և կառավարությունը հիմա ներում է այդ տաքսի ծառայություններին, որոնք վնաս չեն կրել, ուրեմն խնդիր է առաջանում վերջիններիս քրեական պատասխանտվության ենթարկելու և տուժածների վնասը վերկանգնելու: Կարծում եմ, որ պետք է խորհրդակցել և ավելացնել նախագծում համապատասխան հոդված, որով համաներումը չի տարածվի այդ տաքսի ծառայությունների վրա», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---