1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդին գրավի դիմաց ազատել են 4 հուլիսի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց փոխել է Երևանի Սարալանջի փողոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակին: Այս մասին գրել է վթարից զոհված երեխայի հայրը՝ Գեորգի Պոպովը: Վարորդն ազատության մեջ կմնա մինչև դատարանի կողմից վճռի հրապարակումը: Ապրիլի 23-ին Երևանի Սարալանջի փողոցում առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել էր, և նա ձերբակալվել էր։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |