«Լիդիանը» հրաժարվել է դադարեցնել աշխատանքները. Գործադիրը կարտահայտնի իր դիրքորոշումը

«Լիդիանը» հրաժարվել է դադարեցնել աշխատանքները. Գործադիրը կարտահայտնի իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հրաժարվել է որոշ ժամանակ դադարեցնել հանքի շահագործումը:

Հանդիպմանը Փաշինյանն առաջարկել էր կողմերին ժամանակ տալ կառավարության մասնագիտական խմբին ուսումնասիրություններ անցկացնելու համար և առաջարկել կողմերին դադարեցնել իրենց գործունեությունը մինչև վերջնական եզրակացության հրապարակումը:

Հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները համաձայն էին բացել ճանապարհները միայն այն դեպքում, եթե «Լիդիան Արմենիան» ուսումնասիրությունների ընթացքում դադարեցներ աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը հավաքագրված փաստերը կքննարկի և իր դիրքորոշումը կարտահայտի:

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկ: Նա հանդիպել է «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, լսել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց մտահոգություններն ու փաստարկները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն մոտ երկու շաբաթ է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից:

Ընթերցեք նաև՝ «Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---