Գնումների գործընթացում հաղթողին որոշելիս՝ կարող է նախապատվությունը տեղական ընկերություններին տրվել

Գնումների գործընթացում հաղթողին որոշելիս՝ կարող է նախապատվությունը տեղական ընկերություններին տրվել

PanARMENIAN.Net - ԱԺ ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով առաջարկվում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին որոշելիս նախապտվություն տալ տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած ընկերությանը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում այն մասնակիցներին, որոնք ապրանքն արտադրում են ՀՀ-ում, ինչպես նաև աշխատանք կամ ծառայություն մատուցող` ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին:

Կառավարության հիմնավորման ՄԵՋ նշվում է, որ այդուհանդերձ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը

«Օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս պարագայում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը», - նշված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---