ՀՀ դեսպանատունը ՌԴ-ից պահանջել է պարզաբանել կալանավայրում ՀՀ քաղաքացու մահը31 հուլիսի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Վլադիմիրի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ դեսպանությունը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կալանավայրերից մեկում դաժանաբար խոշտանգվել և սպանվել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը, սակայն քրգործ չի հարուցվել, իսկ կալանավայրի ղեկավարությունը փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը: Այդ մասին ռուսական «Նովայա գազետա» պարբերականին է գրել մահացածի քույրը՝ Անի Սիմոնյանը: «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում »,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Գաղութի ղեկավարությունը թաքցրել է մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, իսկ մահվան իրական պատճառը չբացահայտվի: Այն օրը, երբ հարազատները մեկնել են գաղութ, վերջինն էր, երբ կարելի էր վերցնել դին, քանի որ եթե մահից 7 օր է անցնում, իսկ դին չեն պահանջում, հուղարկավորում են գաղութում: Հարազատներին ասել են, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ ոչ մի կրիմինալ չկա, Գոռը մահացել է բնական մահով:Սակայն հարազատները քաղաքային դիահերձարանում կարողացել են նկարահնել մարմինը՝ ոտքերի և ձեռքերի կոտրված մատներով, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքերով՝ մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |