Deutsche Welle. «Անշնորհակալ» հայերը զայրացրել են Պուտինին

Deutsche Welle. «Անշնորհակալ» հայերը զայրացրել են Պուտինին

PanARMENIAN.Net - Deutsche Welle-ն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին և Ռուսաստանի կոշտ արձագանքին՝ նշելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (ըստ պարբերականի՝ իրականում Վլադիմիր Պուտինը) խստիվ քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Հոդվածում ասվում է, որ ՌԴ ԱԳ նախարարի զայրույթի պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքների առաջադրումը Մարտի 1-ի գործով:

«Լավրովը կոչ է արել ՀՀ իշխանություններին ամրապնդել ազգային միասնությունն ու կայունությունը: Նույն Լավրովը նման մտահոգություն չէր հայտնում, երբ 2008-ի մարտին նախագահ Քոչարյանին հավատարիմ ոստիկանությունն ու զինվորակնները ցրեցին ընդդիմության բողոքի ակցիաները Երևանում»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը բազմաթիվ կողմնակիցներ ունեն, կա խմբակցություն խորհրդարանում, կան կողմնակիցներ ԶԼՄ-ներում:

Ըստ հեղինակի, առաջիկա դատական լսումները ՀՀ ժողովրդավարության կարևորագույն քննությունը կլինեն անկախացումից հետո:

Հոդվածում ասվում է նաև, որ պաշտոնական Մոսկվան կատաղած է: «Նախ այն պատճառով, որ իր կողմնակիցների դատական հետապնդման փաստն ինքնին ընկալվում է որպես ՀՀ հետ քաղաքականության հարցում ՌԴ իշխող դիրքորոշմանն ուղղված քաղաքական մարտահրավեր: Երկրորդը, դատավարության ընթացքում կարող է քննարկվել նաև Կլեմլի դերը 2008-ի բողոքների ճնշման գործում: Հազիվ թե Քոչարյանը լռի: Նրա համար, հավանաբար, պաշտպանվելու գծերից մեկը կլինի Պուտինի ճնշումների վրա հղումը: Եվ երրորդը՝ Փաշինյանի սկսած հակակոռուպցիոն պայքարը գնալով ավելի է մտահոգում ՌԴ ղեկավարությանը, քանի որ կոռուպցիան Կրեմլի համար հետխորհրդային տարածքում ազդեցությունը պահպանելու հիմնական միջոցներից է»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախությունը կախված են Ռուսաստանից՝ դա չի վիճարկում նաև Փաշինյանը: «Մոսկվա այցի ժամանակ նա գովերգեց ՀԱՊԿ-ն ու Մաքսային միությունը՝ Մոսկվայի 2 գլխավոր նախագիծը հետխորհրդային երկրներում, սակայն ՀՀ վարչապետն իր առաջնայնություններն ունի: Նրանից պահանջում են պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության վերելք, ներդրումներ: Վստահության մանդատը շատ արագ կարող է սպառվել»,-ասվում է հոդվածում:

Ըստ հեղինակի, Կրեմլին չի գոհացնում ՀՀ արտաքին քաղաքականության լոյալությունը, նրան լիակատար վերահսկողություն է պետք և յուրօրինակ մոսկովյան կայունություն, որն ապահովվում է ստվերային պայմանավորվածություններով:

Ըստ հեղինակի, նույնիսկ դաշնակիցների հետ հարգալից տոնով խոսելու և ներքին քաղաքականության (որը Հայաստանում շատ ավելի ժողովրդավարական է ու ազատ) նրբությունների մեջ խորանալու Կրեմլի անկարողությունը դեպի նոր պարտություններ կտանի Մոսկվային հետխորհրդային տարածքում:

Վերջին օրերին լարվածություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում,կապված Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու հետ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվային հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---