ՌԴ ԱԳՆ. Ափսոսում ենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը տարբեր պատրվակներով մասնակցում են Վրաստանի հարևանները

ՌԴ ԱԳՆ. Ափսոսում ենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը տարբեր պատրվակներով մասնակցում են Վրաստանի հարևանները

PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունները սնուցում են ռազմատենչ տրամադրությունները, իսկ դրանց իրական նպատակն է ուժային ճնշումը Հարավային Օսիայի, Աբխազիայի և ՌԴ վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, թե Մոսկվան ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում տարբեր պատրվակներով ներգրավված են նաև Վրաստանի հարևան երկրները, գրում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարություն էր տարածել, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

«Չենք կարող համաձայնվել Վրաստանի ՊՆ այն հայտարարության հետ, թե այդ զորավարժությունները միտված են ապահովելու սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը: Կայունությունը և անվտանգությունը դա կառուցողական երկխոսությունն է, ոչ թե տանկերն ու ուղղաթիռները: Նման զորավարժությունների իրական հետևանքները ռազմատենչ տրամդրությունների սնուցումն է և լարվածության աճը»,-ասել է նա:

Զորավարժություններին մասնակցում է 13 երկիր՝ ՆԱՏՕ-ի անդամներ և գործընկերներ: Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը:

ՀՀ ԶՈւ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:

2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---