Զախարովա. Լավրովի օրակարգում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում չկա

Զախարովա. Լավրովի օրակարգում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում չկա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային օրակարգում առաջիկայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՌԴ նախարարի օրակարգում նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,-ասել է նա: Ընդ որում, Զախարովան նշել է, որ սերտ շփումներ են պահպանվում Հայաստանի ԱԳՆ հետ «տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 28-ին Մարտի 1-ի իրադարձությունների հետքերով քննվող քրգործի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---