Էլէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ ունեցած բաժանորդների վնասը կփոխհատուցվի 6 օգոստոսի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտաէներգիայի անջատումների դիմաց քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ֆինանսական փոխհատուցում կստանան: «Տնօրենը վստահեցրեց, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում(կախված անջատումների ժամաքանակից), իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար», -գրել էԿոնջորյանը Նրա փոխանցմամբ, մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները, իսկ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլէներգիայի մեծ ծավալի սպառմամբ: «Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին: Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- իր գրառման մեջ տեղեկացրել է պատգամավորը: Վերջին օրերին, Երևանի Արաբկիր, Կենտրոն և մի շարք այլ վարչական շրջաններում էլէներգիայի պարբերական անջատումներ են գրանցվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |