12 գազալցակայանի շահագործումն արգելվել է

12 գազալցակայանի  շահագործումն արգելվել է

PanARMENIAN.Net - 12 ԱԳԼՃԿ-ի ի շահագործումն արգելելու վերաբերյալ որոշում է կայացվել, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

«Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---