ԱԳՆ-ն՝ Խաչատուրովի գործով Նազարբաևի խոսքերի մասին. Բոլոր պայամանավորվածությունները պետք է հաստատվեն ՀԱՊԿ ԱԽ-ում

ԱԳՆ-ն՝ Խաչատուրովի գործով Նազարբաևի խոսքերի մասին. Բոլոր պայամանավորվածությունները պետք է հաստատվեն ՀԱՊԿ ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր հարթություններում քննարկումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները ենթակա են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումներին:

Նշվում է, որ նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական, դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև ապահովել, երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը՝ Հայաստանը նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին արդեն մենք բազմիցս տեղյակ է պահել հանրությանը:

«Մյուս հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հարթություններում քննարկումների, իսկ դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները՝ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Այդ բոլոր զարգացումների և արդյունքների վերաբերյալ հանրությունը ըստ կարգի տեղյակ կպահվի», - նշել են վարչությունից:

Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---