Աշոտյանը կդիմի Փաշինյանին` գործադիրի հաղորդակցության կարգի մասով պարզաբանման համար![]() 20 օգոստոսի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակել է ԶԼՄ-ների հետ հաղորդակցման կարգ, ինչն ընդունված մոտեցում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների դեպքում: ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը դիմելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարգի մասով պարզբանման համար: Ըստ նրա, այն «սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը»: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը, ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ, ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս կարգը խախտող աշխատակիցները», - գրել է Աշոտյանը: Համաձայն Աշոտյանի հրապարած փաստաթղթի, կարգը սահմանում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչների՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |