Մեղրաշատի ղեկավարը մեղադրվում է 2,6 մլն դրամի աշնանացան ցորենի սերմացու յուրացնելու մեջ23 օգոստոսի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների համար,հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: 1996-ի առ այսօր համայնքի ղեկավար Վ.Սաղաթելյանը աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Մեղրաշատ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերևույթ հափշտակելու մտադրությամբ 2012-2016թթ. մի շարք շահառուների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է։ Պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, գնահատվել է 2,6 մլն դրամ: Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ կազմվել և համայնքապետարանի կնիքով հաստատվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնվել Շիրակի մարզպետարանին: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչներից մեկի կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացու վճարած 144,000 դրամը չի մուտքագրվել համայնքի բյուջե, չի փոխանցվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։ Ավելին՝ կատարված վճարումը չի ներառվել նաև Շիրակի մարզպետարան ներկայացված փաստաթղթերում։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |