ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին14 մայիսի 2008 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին: Այդ մասին զորավարժությունների ծրագրման համաժողովի բացմանը Երեւանում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը: «Նախնական պլանավորման համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում մեր գործընկերների հետ համատեղ զգալի նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, լուծվեցին հիմնական խնդիրները»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, մասնավորապես, ապրիլին Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության 10 հոգանոց աշխատանքային խումբը: Նրանց հետ վերջնականապես քննարկվեցին եւ հստակեցվեցին զորավարժության անցկացման համար Հայաստանի` որպես հյուրընկալող երկրի կողմից տրամադրվող օժանդակության եւ նյութատեխնիկական ապահովման հարցերը: «Շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին` համագործակցության մեջ մեծ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած մեծ աջակցության եւ միջոցառմանն ակտիվ մասնակցության համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ զորավարժությունները կանցկացվեն մասնագիտական եւ կազմակերպչական բարձր մակարդակով»,-ընդգծել է Փայտյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |