2-րդ երեխայի միանվագ նպաստը կեռապատկվի՝ դառնալով 150,000 դրամ 5 սեպտեմբերի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50,000 դրամից դառնալով 150,000 դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016 թվականներին երկու կարգաթիվ ունեցող ծնված երեխայի թիվը կազմել է համապատասխանաբար՝ 16,051, 15,850, 15,032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը մոտ 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թվականի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի մոտ 375 մլն դրամ, իսկ 2019 թվականին և հետագա տարիների համար` տարեկան մոտ 1,5 մլրդ դրամ: Նախագիծը միտված է 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Դրա հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Համաձայն դեռևս գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50,000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |