Սանասարյան. ԲԷՑ-ից 140 մլն դրամ կվերադարձվի բյուջե 5 սեպտեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում։ Այդ մաիսն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Սանասարյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում, հայտնում է Panorama.am-ը։ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։ Լրագրողները Սանասարյանից ավելի հստակ թվեր և անուններ էին պահանջում հնչեցնել, ճշտող հարցեր տալիս։ Սանասարյանն արձագանքել է. «Այնպիսի տպավորություն է՝ դժգոհ եք, որ պետբյուջե գումար է վերադարձվում։ Ես նախնական թվեր եմ ձեզ ասում, չեմ կարող անմեղության կանխավարկածը խախտել»։ Անդրադառնալով «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ նշել է. «ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 մլն վերադարձնել պետբյուջե։ Ունենք մի դեպք, երբ 75 մլն սփյուռքի նախարարության կողից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարահանվել են ասենք «Հ1»-ի միջոցներով, իրավապահ մարմինները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»։ Ագրարային համալսարանում, ՊՎԾ պետի խոսքով, ամենաանմխիթար վիճակներից մեկն է. «Հիմա թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ՝ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով։ Ինչ վերաբերում է Էջմիածին համայնքին՝ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել»։ Դավիթ Սանասարյանը հավելել է նաև, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: Դավիթ Սանասարյանը հունիսին հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |