Առաջին 2 երեխայի՝ զույգ ծնվելու դեպքում 2 մլն դրամ միանվագ նպաստ կսահմանվի

Առաջին 2 երեխայի՝ զույգ ծնվելու դեպքում   2 մլն դրամ միանվագ նպաստ կսահմանվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվող երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկելու որոշման նախագծի քննարկման ժամանակ, առաջարկել է առաջին երկու երեխայի՝ զույգ ծնվելու դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 2 մլն դրամ:

Առաջարկն արժանացել է կառավարության անդամների հավանությանը, և կընդգրկվի որոշման նախագծի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50,000 դրամից դառնալով 150,000 դրամ:

Համաձայն դեռևս գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50,000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---