Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին. Հայ ժողովուրդը չի վստահում այս խորհրդարանին![]() 15 սեպտեմբերի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեղինակավոր Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ ժողովուրդը չի վստահում Հայաստանի գործող խորհրդարանին։ Հարցին, թե ինչ է հասցրել փոխել Փաշինյանը իր վարչապետության առաջին ամիսներին, նա պատասխանել է, որ մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, աննախադեպ պայքար է մղվում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: «Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնյալներ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են մեր պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ հեղափոխությունների, Թավշյա հեղափոխությանը չի հաջորդել տնտեսական անկում: Դիտարկմանը, որ խորհրդարանում շարունակում է մեծամասնություն մնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը, Փաշինյանն ասել է, որ նախկին վարչակարգը ստիպված է զիջել։ «Հայ ժողովուրդը չի վստահում այս Ազգային ժողովին, և այն իսկապես մեր քաղաքական իրականության մռայլ կողմն է», - ասել է վարչապետը։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |