Փաշինյան. Չնայած հեղափոխությանը՝ հայկական դրամը կայուն է![]() 17 սեպտեմբերի 2018 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը չնայած Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպմանը, որոնք Հայաստանում են ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման: ԵՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը: Մտքեր են փոխանակվել նաև ԵՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |